00:00:00

300-ից ավելի բեռնատար կանգնած է Թբիլիսի–Գուդաուրի ճանապարհին

03:28, 21 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Արդեն 2-րդ օրն է՝ ինչ Տավուշի մարզի Բագրատաշենի մաքսակետում բեռնատարների վարորդները կանգնած սպասում են, թե երբ են Վրաստանի մաքսավորները թույլատրելու, որպեսզի անցնեն Վրաստանի Հանրապետությունով դեպի Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։   Վարորդները բարձրաձայնում են, որ բեռնատարները բարձված են տարբեր տեսակի բեռներով, այդ թվում՝ գյուղմթերքով և արագ փչացող ապրանքներով: Սահմանին բեռնատարների վարորդները գտնվում են անորոշ վիճակում, չիմանալով, թե Վրաստանի կողմը երբ է իրենց թույլատրելու անցնել:   Կայքի տեղեկություններով՝ 300-ից ավելի բեռնատարներ կանգնած են Թբիլիսիից դեպի Գուդաուրի տանող ճանապարհին՝ մինչև Բագրատաշենի անցակետ և բեռնատարների շարասյունը ձգվում է մոտ 3 կմ: Ըստ շրջանառվող լուրերի, ճանապարհը երկկողմանի փակ է բեռնատարների համար, քանի որ Գուդաուրի գյուղում դահուկադաշտ են կառուցել և մինչև հունվարի 7-ը ճանապարհը փակ կլինի: Վարորդները խնդրանքով դիմում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այս հարցին լուծում տրվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր