00:00:00

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կան տուժածներ

14:13, 20 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 00:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի (վարորդը՝ Ա. Ք., ծնված 1991 թ.) և «Ուազ» մակնիշի (վարորդը՝ Ս. Ա., ծնված 1975 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ Դ. Ա.-ն (ծնված 2010 թ.), հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, այնուհետև Դ. Ա.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ս. Ա.-ինը՝ ծանր կայուն: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին: Վերջիններս հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր