Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Աշխարհի ակումբային առաջանության 2018 թվականի խաղարկության եզրափակիչ:
Մադրիդցիները կիսաեզրափակչում մրցեցին «Կասիմա Անտլերսի» հետ ու հաղթեցին 3:1 հաշվով: Սոլարիի թիմի կազմում հեթ-տրիկ գրանցեց Գարեթ Բեյլը: Ուելսցին աչքի ընկավ 44-րդ, 53-րդ և 55-րդ րոպեներին: Ճապոնական ակումբի կազմում միակ գոլը խփեց Դոյին:
Այսպիսով, եզրափակչում «արքայական» ակումբը կմրցի «Ալ Այնի» հետ: Վճռորոշ խաղը կկայանա դեկտեմբերի 22-ին:
3-րդ տեղի համար պայքարում «Կասիման» կմրցի «Ռիվեր Փլեյթի» հետ