00:00:00

Մոուրինյուն հայտարարություն է արել ՄՅՈւ-ից հեռանալու վերաբերյալ

02:50, 20 դեկտեմբեր 2018 Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարություն է արել ակումբից հեռանալու վերաբերյալ. «Մեծ հպարտություն եմ զգացել «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերանշանը կրելու հենց առաջին օրից: Կարծում եմ` երկրպագուները հասկանում էին դա: Ինչպես նախորդ ակումբներում, ՄՅՈւ-ում նույնպես աշխատել եմ հիանալի անձնավորությունների հետ: Նրանցից ոմանք կմնան իմ ընկերները մինչև կյանքիս վերջ: Ամեն անգամ երբ ավարտվում է կարիերայիս հերթական գլուխը, ես մեծ հարգանք եմ ցուցաբերում ու ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս նախկին գործընկերներիս մասին: Կարծում եմ` ԶԼՄ-ները կհասկանան ինձ ու թույլ կտան ապրել հանգիստ կյանքով այնքան, մինչև ես նոր աշխատանք չունենամ»,- Մոուրինյուի խոսքերը Twitter-ի իր էջում մեջբերել է BBC-ի լրագրող Դեն Ռոուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր