00:00:00

Ինքնասպանության փորձ Երևանում. «Սիթի Հոթել» հյուրանոցից ՌԴ քաղաքացին ձեռքերի շրջանում կտրած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց

15:48, 19 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված ահազանգի փաստով։ Ժամը 00։50-ի սահմաններում նշված կենտրոնից ահազանգել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 05 խումբը «աջ և ձախ նախաբազուկների ստորին և միջին երրորդականի անկանոն կտրած վերքերով» ախտոոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցի վրա գործող «Սիթի Հոթել» հյուրանոցային համալիրից, որտեղ նա հյուրընկալված է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 18-ամյա Էրիկ Խաչատուրովն է, ով դանակի միջոցով ինքնավնասումներ է կատարել ձեռքերի շրջանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր