00:00:00

Աշտարակի խճուղի-Հալաբյան փողոց նոր կառուցվող ճանապարհին Mercedes-ը բախվել է բետոնե հատվածին. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

01:40, 19 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, առաջին ավտովթարն է տեղի ունեցել Աշտարակի խճուղի-Հալաբյան փողոց նոր կառուցվող ճանապարհին: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի բնակիչ Ավետ Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 35 AV 935 համարանիշի ավտոմեքենայով նոր կառուցվող ճանապարհի վրա բախվել է երկաթե արգելապատնեշին, իսկ հետո բետոնե պատնեշին: Հարվածի հետևանքով ավտոմեքենայի անվահեծանը պոկվել է:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության է հասել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանը, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր