00:00:00

Խինես Մելենդեսը՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն

00:42, 19 դեկտեմբեր 2018 Սպորտ

Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մելենդեսը համակարգելու է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը: Մելենդեսի տեխնիկական անձնակազմում կընդգրկվեն նաև երկու իսպանացի մասնագետներ, որոնցից մեկը պատասխանատու կլինի մարզչական կրթության համակարգի, իսկ մյուսը՝ մանկապատանեկան թիմերի ֆիզպատրաստության համար, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր Վարդան Մինասյանի հեռանալուց հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր