00:00:00

«Վիվառո» բուքմեյքերական գրասենյակի մոտ հայտնաբերվել է տղամարդու կախված դի. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչական բաժնի պետի տեղակալը

00:17, 19 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան և Իսակով փողոցների հատման մասում գտնվող, կամրջի հարևանությամբ գործող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակի հարևանությամբ անցնող երկաթյա խողովակից տղամարդու դի է կախված:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա –Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Աբրահամ Ղալաչյանի գլխավորությամբ: Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները նշված խողովակից հայտնաբերել են կախված վիճակում՝ 25-30 տարեկան երիտասարդի դի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր