00:00:00

Մումբայում առնվազն ութ մարդ Է զոհվել, եւս 145-ը՝ տուժել հիվանդանոցում բռնկած հրդեհից

16:19, 18 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Առնվազն ութ մարդ Է զոհվել, ավելի քան 140-ը վիրավորվել ուժգին հրդեհի հետեւանքով, որը նախօրյակին բռնկել Է Հնդկաստանի տնտեսական մայրաքաղաքի՝ Մումբայի պետական հիվանդանոցներից մեկում: Այդ մասին հայտնել NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները: Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգության զոհերից մեկը եղել Է վեցամսական մի երեխա: 145 տուժածներից առնվազն 28-ի վիճակը բժիշկները գնահատում են՝ օրհասական: Հրդեհն սկսվել Է դեկտեմբերի 17-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 16:00-ին (Երեւանի ժամանակով մոտավորապես 14:30-ին): Շուտով բոցը պատել Է հիվանդանոցի 5-հարկանի շենքի հարկաբաժինների մեծ մասը, եւ պատահարի վայր ժամանած հրշեջ բրիգադները երկար ժամանակ չեն կարողացել սանձել կրակը: Դրան զուգահեռ ընթացել Է այն հիվանդների որոնման եւ փրկման գործողությունը, որոնք արգելափակված Էին մնացել այրվող շենքի ներսում: «Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չԷ»,- ANI գործակալությանը հայտարարել Է տեղական իշխանությունների ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր