00:00:00

Վթար Երեւան-Գյումրի ճանապարհին

15:01, 18 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Շիրակի մարզում, դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 107 կմ հատվածում՝Հայրենյանց գյուղի խաչմերուկում, բախվել են 56-ամյա Ալիկ Հ.-ի վարած Toyota մակնիշի 497 AN 61 համարանիշի եւ Սիսակ Գ.-ի վարած Opel Astra մակնիշի 35 ZQ 840 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Opel-ի վարորդը դեմքի մասում ստացել էր վնասվածք, բայց նա հրաժարվեց բժշկական օգնությունից: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ն, որի վարորդը չթույլատրված վայրից շրջադարձ է կատարել՝ վթարային իրավիճակ ստեղծելով Opel-ի վարորդի համար, ինչն է դարձել է վթարի պատճառ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտին Գրիգորյանի ընկերությանը եւ նշված ավտոմեքենայով ուղեւորափոխադրումներ են իրականացվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր