00:00:00

Սյունիքի մարզում 45–ամյա վարորդը, BMW-ով մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է. կա 5 վիրավոր

03:24, 18 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Արիստակես Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 35 RP 689 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվել ձորը:   Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 5-ամյա Միլենա Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Գրիգորյանը, մյուս ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 39-ամյա Քրիստինե Ամյանը, 14-ամյա Մարտիկ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ, իսկ մյուս ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 20-ամյա Սամվել Հակոբյանը և 5 ամսական Մարիաննա Գրիգորյանը մարմնական վնասվածնքերով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր