00:00:00

ՀՀ հանդբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

02:07, 18 դեկտեմբեր 2018 Սպորտ

Երևանի «Կոնգրես»  հյուրանոցի նիստերի դահլիճում անցկացվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրություն: 40 պատվիրակներից ներկա էին 37-ը: Հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:   Կոնֆերանսի նախագահ ընտրվեց Արամ Կարապետյանը: Նա ներկայացրեց ընտրությունների անցկացման կարգը: Առաջադրվեց երկու թեկնածու. Արսեն Խաչատրյանը և Հարություն Մելքոնյանը:   Նրանք ներկայացրին իրենց ծրագրերը: Ելույթներ ունեցան Մարկ Մելիքյանը, Արսեն Մխիթարյանը, Դերենիկ Գաբրիելյանը: Բաց քվեարկությամբ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր