Հանրային ռադիոն իր պատմության կենսագրականում թերևս առաջին անգամ է հայտնվել մերօրյա անփառունակ անտերության մեջ: Հավանաբար եղել են նմանօրինակ ժամանակներ, սակայն, անշուշտ, այն ժամանակաշրջանում բարձրաձայնելը դառնում էր տխուր ճակատագրական,և լուռումունջ համակերպվելը դարձել էր սովորական երևույթ: Այսօր, բարեբախտաբար, այլ է իրավիճակը:
Մեր ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է: Թվարկենք դրանցից մի քանիսը.
- Բանիմաց,փորձառու հեղինակ-վարողների շնորհիվ սիրված հաղորդումների անձնակազմին անփորձ ու անհասկանալի ճանապարհներով ռադիոյում պատահական հայտնվածներով փոխարինելու շարունակական իրավիճակ/արդեն յուղալի աշխատավարձերով/:
- Փոքրիշատե անուն-ազգանունով «հայտնի» անձանց՝որպես երրորդ, չորրորդ աշխատանք, նոր գործատեղեր տրամադրելու գերառավելություն:
- Ռադիոլսողների կողմից վաղուց ընդունված,անսպառ սեր և հարգանք նվաճած, նեղ մասնագիտական որակավորմամբ վաստակաշատ հմուտ հեղինակներից հրաժարվելու գործընթաց՝ զուտ յուրայինների համար հաստիքներ ապահովելու նպատակով:
- Աշխատավարձերի քմահաճ հանցավոր բաշխում՝առանց տրամաբանության և կանոնակարգի:
- Ռադիո-հեռուստատեսության Հանրային խորհրդի որոշ անդամների կողմից ապօրինի ռադիո-հեռուստատեսային հաղորդումների վարձատրությունը այլ ազգանուններով:
- Նույն Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրին ռադիոյի երկրորդ հարկում թագավորական կահավորմամբ ու մշտապես գոցված աշխատասենյակներ, որոնք տարվա մեջ բացվում են ընդամենը մի քանի անգամ: Այն դեպքում, երբ ռադիոյում հանրապետության սակավաթիվ վաստակավոր լրագրողները բացառապես զուրկ են աշխատանքային նստատեղից:
- Առավելամեծ վեցանիշ թվերով աշխատավարձեր՝մի քանի տեղ գրանցված, իսկ ռադիոյում անհասկանալի պաշտոններ զբաղեցնող մարդիկ:
- Եվ էլի շարունակ: