Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 03:00-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 29-ամյա Արսեն Վարդանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FN 351 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112 –րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Արփա գետում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարոդ Ա. Վարդանյան ու նրա ուղևոր, համաքաղաքացի, 22-ամյա Սուրեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները, ովքեր ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով ավտեմեքենան դուրս են բերել գետից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:aec46fe527c560441042f62312bbc344 4551b38cde3846bc0200d0e08e6bd200
shamshyan.com