00:00:00

Ուշադրություն վարորդներին

15:52, 13 մարտ 2018

2018 թվականի մարտի 13-ին, ժամը 9.00-ից, տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով կապուղու հենասյուների վնասվելու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին: Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է ամեն ինչ` տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար: Ճանապարհային ոստիկանություն
        

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր