00:00:00

Աբովյանում «Շշի Մելո» մականվամբ նախկին պատգամավորի քրոջ տղան Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա փախուստի չի դիմել

22:07, 15 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վրաերթի է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 32-ամյա Ռոմեն Հարությունյանը իր վարած Mercedes մակնիշի 05 RP 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Լուսյա Լալաբեկովային։ Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Հիվանդանոց են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Հարությունյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանի քրոջ տղան է, ով աշխատում է «Թավշյա լազուր» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր