Բիշարյանի դուստրը` ՕԵԿ փոխնախագահ. փոփոխություններ՝ կուսակցության ղեկավար կազմում
Բիշարյանի դուստրը` ՕԵԿ փոխնախագահ. փոփոխություններ՝ կուսակցության ղեկավար կազմում
21:12, 15 դեկտեմբեր 2018 |
«Օրինաց Երկիր» կուսակցության արտահերթ համագումարին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, փոխվել են կուսակցության ղեկավար կազմի անդամները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները և հետագա կուսակցական գործունեությունը: Այս պաշտոնում Արթուր Բաղդասարյանին կփոխարինի առաջադրված և միաձայն քվեարկությամբ ընտրված Հովհաննես Հովհաննիսյանը: Իսկ ՕԵԿ փոխնախագահներ են ընտրվել Կարինե Սարգսյանը, Վահե Թորոսյանը և Սիմոն Հակոբյանը:
Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստանում Ֆրանսիական քոլեջ հիմնադրամի տնօրենն է, ընգրկված է եղել նաև ՕԵԿ նախընտրական ցուցակում, Վահե Թորոսյանը ՕԵԿ-ի մամուլի խոսնակն է, իսկ Սիմոն Հակոբյանը՝ կուսակցության երիտթևի ղեկավարը:
Ի դեպ, Կարինե Սարգսյանն էլ Հեղինե Բիշարյանի դուստրն է: