00:00:00

Ով հանել է, իրեն հարցրեք. Լեւոն Մնացականյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին

11:21, 15 դեկտեմբեր 2018

Գեներալ–լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից։ «Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Լեւոն Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն: Հարցին՝ ճի՞շտ են արդյոք մամուլի տեղեկությունները, որ նրան պաշտոնից ազատել են, քանի որ Սենոր Հասրաթյանը գրառում է կատարել Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ, Մնացականյանն ասել է. «Ես չեմ կարող հստակ ասել՝ որն է պատճառը, ինչ որ գրած է, ես էլ եմ այդպես մտածում, չմեկնաբանեմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր