00:00:00

Վթար Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

03:52, 15 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes C 200» (վարորդը՝ Ս. Ս., 1957 թ.) և «Nissan Jeep» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) մակնիշերի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Աշտարակի ԲԿ են տեղափոխվել «Mercedes C 200» և «Nissan Jeep» ավտոմեքենաների ուղևորներ Է. Դ.-ն (1960 թ.) և Ժ. Հ.-ն (1952 թ.). վերջիններս հրաժարվել են բուժօգնությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր