00:00:00

MMA. Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տոնեց

02:57, 15 դեկտեմբեր 2018 Սպորտ

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը այսօր իր երկրորդ մենամարտն անցկացրեց MMA-ում: Հայ մարզիկը «Битва на Волге» մրցաշարի շրջանակում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ, 25-ամյա Եվգենի Պերպեչինի հետ: Մենամարտն անցավ մեր մարզիկի բացահայտ առավելությամբ: Մրցավարն առաջին ռաունդում ժամանակից շուտ դադարեցրեց մենամարտը` հաղթանակը շնորհելով Միհրան Հարությունյանին: Հիշեցնենք, որ 29-ամյա մարզիկը MMA-ում իր առաջին մենամարտն անցկացրել է այս տարի: Ռոստովում կայացած մենամարտի ժամանակ Հարությունյանն ուժեղ է գտնվել իրանցի մարզիկից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր