00:00:00

«Նրա կուտակած փորձն ու գիտելիքները դեռ երկար տարիներ ծառայելու են մեր հայրենիքի անվտանգության մակարդակի բարձրացմանը». Արայիկ Հարությունյանը՝ Լևոն Մնացականյանի մասին

22:35, 14 դեկտեմբեր 2018

ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենիքի իսկական նվիրյալ, օրինակելի զինվորականի տեսակ, որով կարող է հպարտանալ աշխարհի յուրաքանչյուր հզոր բանակ: Այսպես կարող եմ բնութագրել Արցախյան պատերազմում թրծված, հայկական զինված ուժերի ստեղծման ակունքներում կանգնած և նրա կայացման ու հզորացման գործում իր ծանրակշիռ մասնակցությունն ունեցած՝ իմ մարտական ընկերոջը՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Անուրանալի է մեր երկրի պաշտպանունակության գործում նրա ունեցած դերակատարությունը, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ Լևոն Մնացականյանի՝ իբրև պաշտպանության նախարարի և պաշտպանության բանակի հրամանատարի ցուցաբերած ռազմավարական մտածողությունն ու խիզախությունն արժանի են ամենաբարձր գնահատականին: Համոզված եմ՝ նրա կուտակած փորձն ու գիտելիքները դեռ երկար տարիներ ծառայելու են մեր հայրենիքի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Առիթն օգտագործելով՝ իմ ջերմ շնորհավորանքներն եմ ուզում փոխանցել նաև նշանակալի մարտական ու զինվորական ուղի անցած՝ պաշտպանության նորանշանակ նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և բանակի շտաբի պետի պաշտոնում նշանակված Ջալալ Հարությունյանին: Վստահ եմ՝ Արցախի պաշտպանությունն ու անվտանգությունը հուսալի ձեռքերում են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր