00:00:00

Աննա Հակոբյանը շվեյցարական «Genolier» կլինիկայի հետ համագործակցության ուղիներն է քննարկել

21:26, 14 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 14-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile»  բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է շվեյցարական «Genolier» կլինիկա, որը համարվում է Շվեյցարիայի Համադաշնության առաջնակարգ բժշկական ծառայություն մատուցող 5 լավագույն բժշկական հաստատություններից մեկը: Այցի ընթացքում «Genolier» կլինիկայի գործադիր տնօրեն Բաբս Սիկլետը ներկայացրել է կլինիկայի գործունեությունը, մատուցվող բժշկական ծառայությունները, այլ կլինիկաների համամետությամբ մատուցվող ծառայությունների առանձնահատկությունները: Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը կարևորել է Հայաստանում «Genolier»-ի փորձի ներդրումը, որը կարող է անհամամետ բարձրացնել թե´ կյանքի որակը, թե´ բժշկական ծառայությունների արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի առաջիկայում հայաստանցի բժիշկներ և բժշկական կենտրոններում աշխատող ադմինիստրատիվ աշխատակիցները կարողանան վերապատրաստման դասընթացներ անցնել կլինիկայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր