00:00:00

«Էներգոկարկո» ՍՊԸ-ի մալուխային լաբորատորիայի պահեստում հայտնաբերվել է Արաբկիրի ոստիկանության կողմից որպես անհայտ որոնվող, 71-ամյա տղամարդու կախված դին

16:54, 14 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալխասյանց 2-րդ հասցում գործող «Էներգոկարկո» ՍՊԸ-ի մալուխային լաբորատորիայի պահեստում տղամարդու կախված դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հարություն Հովսեփյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, երկվանից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհայտ որոնվող 71-ամյա Մ. Մ.-ի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա կողքին հայտնաբերվել է նաև նամակ, որտեղ գրված է. «Իմ քայլով, խնդրում եմ, ոչ ոքի չմեղադրեն։ Առողջական լուրջ խնդիրների պատճառով դիմում եմ ծայրահեղ այս քայլին»։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր