00:00:00

Կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ մոտ 60-ամյա կինը մահացել է

14:08, 14 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և մինչ շտապօգնության ժամանումը փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Kia-ի վարորդն իջավ ավտոմեքենայից, մոտեցավ գետնին ընկած կնոջն ու փորձում էր օգնություն ցուցաբերել, երբ վերևից սպիտակ գույնի Range Rover, որի համարները չհասցրինք տեսնել, մեծ արագությամբ անցավ գետնին ընկած կնոջ վրայով, իսկ Kia-ի «շոֆեռը» հազիվ կարողացավ փախնել Ռենջի առաջից»։ Սկզբնաղբյուրը հայտնում է, որ Kia-ն հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ուստի դեպքի փաստով քննությունը վարելու է Ռազմական Ոստիկանությունը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր