00:00:00

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

03:42, 14 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Դեկտեմբերի 13-ի ցերեկը Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի բոլոր 3 զոհերը եղել են մարդատար ավտոմեքենայում։ Հոսպիտալ տեղափոխվածը 18 տարեկան տղա է, որը վնասվածքներ ունի ոտքերի շրջանում։ Նրա գիտակցությունը տեղում է։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Հիշեցնենք, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը: Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխել է Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մահացածներին էլ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու մահացածների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր