00:00:00

Շիրակի մարզում կալանավոր տեղափոխող Վիլիսը վրաերթի է ենթարկել 2 դպրոցականի և բախվել պատին

23:28, 13 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցի 3/8 հասցեի դիմաց Գյումրի քաղաղի բնակիչ, 36-ամյա Չապլին Մարտիրոսյանը իր վարած УАЗ մակնիշի 017 II 09 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել Արթիկ քաղաքի բնակիչներ, 14-ամյա Արմեն Նահապետյանին և 13-ամյա Սեյրան Արշակյանին: Shamshyan.com-ի , վրաերթից հետո բախվել է Նարեկացի փողոցի 29 հասցեի բետոնե ցանկապատին, ինչի հետևանքով վրաերթի ենթարկված երեխաները, վարորդ Չ. Մարտիրոսյանը և УАЗ-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 49-ամյա Կարախան Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն, իսկ մեկ այլ ուղևոր, Գյումրիում հաշվառված, 29-ամյա Վրույր Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի քրեակատարողական հիմնարկի բուժկենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխաանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Վթարի փաստով դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ УАЗ-ի վարորդը աշխատում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակում, վրաերթի ենթարկված երեխաները սովորում են Արթիկի 6-րդ միջնակարգ դպորցի 8-րդ դասարանում, իսկ վիրավոր Վ. Հակոբյանը կալանավոր է: Վիրավոր Կ. Բարսեղյանն էլ աշխատում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակում՝ որպես 2-րդ ջոկի հրամանատար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր