00:00:00

Նոր Գեղիում դարձյալ դանակահարության դեպք է գրանցվել

20:45, 13 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Հերթական դանակահարության դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում։ Այսօր՝ դեկտեմբերի 13–ին, ժամը 14։ 28–ի սահմաններում Աբովյանի ԲԿ–ից ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի շրջանում ստացված վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել նոր Գեղի գյուղի մի բնակիչ։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, հանգամանքները պարզվում են։ Նշենք, որ օրեր առաջ էլ Նոր Գեղի գյուղի խաչմերուկում 4 հոգու էին դանակահարել։ Ոստիկանության տեղեկություններով՝ դեկտեմբերի 9-ին ժամը 21-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում վիճաբանության ժամանակ Գևորգ Բ.-ն դանակով հարվածել է տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ: Հաջորդ օրը ժամը 23-ն անց 30-ին, Գևորգ Բ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով մարմնական վնասվածքներ հասցրել 4 տղամարդկանց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր