00:00:00

Բացահայտվել է հանցագործության 53 դեպք

02:55, 13 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու 10, ծեծի 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, անձնական ունեցվածքի գողության 4, յուրացման կամ վատնման և կաշառակերության 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտրական իրավունքի խախտման, ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու, ինքնասպանության հակելու, սպանության սպառնալիքի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու ու առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու ու մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր