Ինքնաթիռը, որով Սոֆիայից Բրյուսել Էր ուղեւորվում Բուլղարիայի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովը, արտակարգ վայրԷջք Է կատարել Վիեննայի օդանավակայանում՝ օդաչուների խցիկի ճաքած ապակու պատճառով:
Դեկտեմբերի 12-ին այս մասին հայտնել Է Բուլղարիայի ազգային ռադիոն:
«Օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ինքնաթիռը բարեհաջող վայրԷջք կատարեց Վիեննայի օդանավակայանում՝ թեկուզեւ վթարային: Սոֆիայից կժամանի այլ ինքնաթիռ: Բոլորը ողջ եւ առողջ են»,- եթերում հայտնել Է Կարակաչանովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: