00:00:00

Կրակոցներ Ստրասբուրգում. Զոհերի թիվը հասել է չորսի

15:09, 12 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Ֆրանսիական Ստրասբուրգում կրակոցների հետեւանքով զոհվել է առնվազն 4 մարդ, հայտնում է BFMTV-ն: Ավելի վաղ հաղորդվում էր 3 զոհի եւ 12 վիրավորի մասին Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, կենտրոնական հրապարակներից մեկում՝ Պլաս Կլեբերում տեղակայված ծննդյան տոնավաճառի մերձակայքում: Հակաահաբեկչության դատախազությունում տեղի ունեցածի փաստով քննություն է ընթանում: Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիսթոֆ Կաստաները հայտարարել է սահմաններին հսկողության ուժեղացման մասին: Նրա խոսքով՝  հրաձիգի որոնումներով զբաղվում են անվտանգության ծառայության 350 աշխատակիցներ: Նա նաեւ նշել է, որ ծննդյան բոլոր տոնավաճառներում անվտանգության միջոցառումները կուժեղացվեն: Ոստիկանությունից հայտնել են, որ 29-ամյա կասկածյալը ծնվել է Ստրասբուրգում եւ անվտանգության ծառայություններին հայտնի էր որպես անձ, որը հավանական ահաբեկչական սպառնալիք է ներկայացնում: BFM TV-ն հայտնում է, որ տղամարդը նախօրեին առավոտյան Նյուդորֆ թաղամասում գտնվող իր բնակարանից փախել է: Ավելի վաղ նրա բնակարանում խուզարկություն էր կատարվել կողոպուտի հետ կապված: Խուզարկության ժամանակ նռնակներ էին հայտնաբերել: Թաղամասի բնակիչներին կոչ են արել տանից դուրս չգալ չհաստատված տեղեկությունների պատճառով այն մասին, որ ոստիկանները հենց այդ շրջանում են հայտնվել հրաձիգի հետքի վրա: Մերձակայքում գտնվող Եվրախորհրդարանի շենքը անվտանգության նկատառումներով շրջափակվել է: Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Թաջանին թվիթերյան իր էջում կոչ է արել «թույլ չտալ իրենց վախեցնել ահաբեկչական կամ հանցավոր հարձակումներով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր