00:00:00

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարում

14:58, 12 դեկտեմբեր 2018 Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Լոնդոնի դասական մրցաշարը (London chess classic): Լոնդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում Արոնյանը մրցում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հայ  գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 74-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Միաժամանակ ընթացող մյուս խաղը ևս խաղաղ արդյունք ունեցավ: ԱՄՆ երկու ներկայացուցիչները` Կարուանան և Նակամուրան կիսեցին միավորը: Գրոսմայստերները դեկտեմբերի 12-ին կխաղան երկրորդ դասական պարտիան: Դեկտեմբերի 13-ին կանցկացվի արագ շախմատի երկու և կայծակնային շախմատի չորս պարտիա: Հաղթողները եզրափակիչում կվիճարկեն հաղթողի կոչումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր