00:00:00

ԿԸՀ-ն պարզաբանում է՝ ինչպես ստանալ ընտրատեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերից պատճենները

01:02, 12 դեկտեմբեր 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11.1-րդ մասի համաձայն՝ ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերից պատճեններ տրամադրվում են ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Ինչպես տեղեկացրին ԿԸՀ լրատվական ծառայությունից,  դիմումը պետք է ներկայացվի գրավոր՝ մասնագիտացված կազմակերպության անունով՝ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվություն ընկերություն, հասցեն ք. Երևան, Սայաթ-Նովա 40/1: Դիմում կարող է ներկայացվել մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը՝ 22.12.2018թ., իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: Նման դիմում ներկայացնելու դեպքում դիմումը պետք է ներառի այն ընտրական տեղամասի համարը, որի տեսանկարահանված նյութերից պահանջվում է պատճենը: Դիմումի հետ պետք է ներկայացվի նաև մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր