00:00:00

Ովքե՞ր կմնան գործադիրում, և ովքեր կգործուղվեն ԱԺ

23:15, 11 դեկտեմբեր 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում լինելու է 132 պատգամավոր: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 պատգամավորից, բայց, քանի որ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների 70.44%-ը, ոչ իշխանական ուժերին տրվելու են լրացուցիչ մանդատներ ԱԺ-ում բավարար չափով ընդդիմությունն ապահովելու համար: «Իմ քայլը» դաշինքը կստանա 84 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստանը»՝ 18: ԸՕ-ի համաձայն՝ պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև: Այդ կերպ ևս 4 մանդատ գումարվում է «Իմ քայլի» մանդատներին, և նրանք կունենան 88 մանդատ: «Իմ քայլը» դաշինքի 84 մանդատների կեսը հավասարապես պետք է բաշխվի ռեյտինգային և համամասնական ցուցակներով առաջադրված պատգամավորների միջև: 42 ամենաշատ ձայն հավաքած ռեյտինգային թեկնածուների մեջ են նաեւ գործող մարզպետներն ու կառավարության այլ անդամներ, որոնք ամենայն հավանականությամբ մանդատները չեն վերցնի։ Մասնավորապես մեր աղբյուրների փոխանցմամբ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը կշարունակի պաշտոնավարել մարզպետի պաշտոնում։ Ֆելիքս Ցոլակյանը եւս մանդատը չի վերցնի, չնայած այն հանգամանքին, որ ստացել է մեծ թվով ձայներ։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետի պաշտոնում չի շարունակի պաշտոնավարել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ նա այս անգամ իր գործունեությունը կշարունակի ԱԺ պատգամավորի կարգավիճակով։ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզպետի պաշտոնում այլ թեկնածու ունի։ Պատճառն այն է, որ Գարիկ Սարգսյանի աշխատանքից դժգոհ են ոչ միայն մարզի բնակիչներն ու գյուղապետերը, այլ հենց ինքը՝ Փաշինյանը։ Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր  Վահե Ղալումյանը կվերանշանակվի մարզպետի պաշտոնում։ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ով չկար «Իմ քայլը» դաշինքի ցուցակում եւս կշարունակի պաշտոնավարել։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւս կմնա մարզպետի պաշտոնում։ Ինչ վերաբերում է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ապա վերջինս չի վերանշանակվի, եւ գործունեությունը կշարունակի խորհրդարանում։ Գործադիրից՝ օրենսդիր կտեղափոխվի նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Լենա Նազարյանը կմնա օրենսդիրում։ Փոխվարչապետերից Տիգրան Ավինյանը եւս կվերանշանակվի։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր