00:00:00

Երևանի Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին անվանակոչվել է Ռաֆայել Լեմկինի անվամբ

23:00, 11 դեկտեմբեր 2018

Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին  անվանակոչվեց իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անվամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռաֆայել Լեմկինի անվան փողոց ունենալու մասին որոշումը կայացվել է ավագանու նիստի ժամանակ: «Մի քանի տարբերակ է քննարկվել, և ընտրվել է հենց այս փողոցը: Կարծում եմ՝ շատ ճիշտ փողոց է ընտրվել մեծանուն Լեմկինի անվամբ վերանվանելու համար»,- ասաց նա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի խոսքով՝ Ռաֆայել Լեմկինը տեսել և զգացել է ցեղասպանությունը և մշակել  եզրույթը: «Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն մարդուն, ով իր կյանքը նվիրեց միջազգային իրավական փաստաթղթի ստեղծմանը»,- ընդգծեց նա՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին փողոցը Լեմկինի անվամբ անվանակոչելու համար: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն էլ հավելեց, որ 70 տարի առաջ այս օրերին միջազգային հանրությունը համախմբվեց ընդունելու համար մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և այդ իրադարձությունից մեկ օր առաջ էլ ընդունվեց ցեղասպանության կանխարգելման և պատժի միջազգային կոնվենցիան: «Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մի մարդու, ով մեծ ծառայություններ է ունեցել այս ոլորտում, և հարգում ենք նրա թողած ժառանգությունը: Որպես Լեհաստանում մեծացած, հրեական համայնքի ներկայացուցիչ, նա դարձավ նացիզմի դեմ պայքարի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը»,- ներկայացրեց Շոմբի Շարփն՝ ընդգծելով, որ  Լեմկինը մարդ էր, ով խորապես ազդված էր զանգվածային բնաջնջումներից և Հոլոքոստից և մասնակցել էր ցեղասպանության կոնվենցիայի նախագծմանը, ինչը հանդիսանում է ՄԱԿ-ի նախաձեռնած կարևորագույն իրադարձություններից մեկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր