00:00:00

Լևոն Քոչարյանը հանրահավաքի է հրավիրում

17:41, 11 դեկտեմբեր 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք են կազմակերպում: Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը,  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ բոլորին կոչ անելով միանալ իրենց: «Շնորհակալ ենք աջակիցներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: «Սիրելի հայրենակիցներ, Այսօր՝ ժամը 17:30-ից սկսած, բոլորովս ինքնակազմակերպվում ու հավաքվում ենք Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտ՝ արդարադատության վերականգնման և հանուն օրինապաշտ Հայաստանի ստեղծման։ Մենք այսօր չունենք օրինապաշտ Հայաստան, և սրա պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր կալանավորված է Արցախի հերոս ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Միացեք մեզ !!»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր