00:00:00

Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ազատի օկուպացված ադրբեջանական հողերը. Թուրքիայի պահանջը Հայաստանից

17:24, 11 դեկտեմբեր 2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատր Նիկոլ Փաշինյանի՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությանը: Այս մասին  գրում է Rusarminfo-ն՝ հղում ամելով Trend-ին: «Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ազատի օկուպացված ադրբեջանական հողերը»,- Trend-ը մեջբերում է վարչակազմի ներկայացուցչի խոսքը: Նշվում է, որ պաշտոնական Անկարան որպես նախապայման Հայաստանից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից: Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն արտասահմանցի լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ ուղիղ բանակցություններ սկսելուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր