00:00:00

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

17:03, 11 դեկտեմբեր 2018

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF)` ի դեմս համանախագահներ Արա Թորանյանի ու Մուրադ Փափազյանի, ողջունում է այն պայմանները, որոնցում անցկացվեցին Հայաստանի օրենսդիր մարմնի ընտրությունները:
CCAF-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին իր գեղեցիկ հաղթանակի առթիվ և մաղթում, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ընտրի կայուն զարգացման և ժողովրդավարության ուղին:
CCAF-ը հույս է հայտնում, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կամրապնդվեն` յուրաքանչյուրի ներկայացուցչականությունը հաշվի առնելով: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը տեղեկացնում է, որ իրենք մշտապես Հայաստանի կողքին են նաև Արցախի Հանրապետության ճանաչման համար մղվող պայքարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր