00:00:00

Արցախի ՄԻՊ-ն ամփոփել է «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

17:23, 11 դեկտեմբեր 2018

 Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի է ունեցել   Արցախի   մարդու   իրավունքների պաշտպանի  հայտարարածմարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:  Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ելույթում կարևորել է մրցույթի դերը հասարակության իրավագիտակցության բարձրացման գործում՝ գոհունակություն հայտնելով դպրոցականների ակտիվ մասնակցության և բազմաբնույթ տաղանդավոր գործերի ստացման առթիվ: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և աջակիցներին՝ ընդգծելով, որ 2016թ. մեկնարկած՝ մարդու իրավունքների թեմատիկայով ամենամյա մրցույթները շարունակական են լինելու: Լուսանկարների մցույթում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սոֆի Աբրահամյանը: Երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 3 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Անի Դանիելյանը,  իսկ 3-րդ տեղը՝ Ճարտարի համար 5 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Վարդան Անդրեասյանը:  Տեսանյութերի մրցույթում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Քաշաթաղի շրջանի Բազմատուսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Քրիստինե Հարությունյանը: 2-րդ տեղը՝ Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մանե Մարգարյանը, Աննա Գասպարյանը և Արթուր Ֆարսյանը, իսկ 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրել է Հադրութի շրջանի Տողի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վերոնիկա Ավետիսյանը: Լուսանկարների և տեսանյութերի առանձին անվանակարգերում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են 150,000-ական, երկրորդ հորիզոնականը՝ 100,000-ական, իսկ երրորդ հորիզոնականը՝ 50,000-ական ՀՀ դրամով: Բացի այդ, մրցույթի եզրափակիչ փուլ անցած, սակայն մրցանակային տեղեր չզբաղեցրած 4 մասնակիցներն արժանացել են հատուկ մրցանակների, որոնք հատկացրել է «Անտարես» հրատարակչությունը և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:  Իսկ մրցույթին մասնակցած, սակայն եզրափակիչ փուլ չանցած 6 մասնակիցներ արժանացել են խրախուսական մրցանակների, որոնք հատկացվել են ԱՀ ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղարի,  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի,  ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի,  Արցախի հանրային հեռուստատեսության ծրագրերի բաժնի տնօրենի կողմից: Միջոցառմանը ներկա էին նաև մրցութային հանձնաժողովի նախագահ՝ Մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը, հանձնաժողովի մի քանի անդամներ, ինչպես նաև Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի Արցախի գրասենյակի կառավարիչ Էդվին Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր