Փորձագետներ Հրանուշ Խառատյանի և Կարեն Քոչարյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ կատարվեց խորհրդարանական ընտրություններին, սպասելիքներին, ինչպես նաև արդարադատությանը։ Բանախոսները ընդգծեցին ընտրությունների աննախադեպ լեգիտիմությունը հանրության շրջանում։
Անդրադառնալով ՀՀ-ում առկա կողմնակալ դատարաններին՝ Հրանուշ Խառատյանը նշեց, որ այդ հարցը պետք է հանրապետականներին տալ, քանի որ նրանք են ձևավորել այս համակարգը։ «Ես բազմիցս գրում եմ, որ իրավական համակարգում մեծ հաշվով էական փոփոխություն չի եղել և կարծում եմ, քանի դեռ երկրում երկիշխանություն է, իրավական համակարգում որևէ ռեալ գործողություն չի արվելու։ Ես ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ 2007թ․-ից մեր երկրում եղել է օրենք, որով ասվում է, որ եթե դատավորն ակնհայտ շահադիտական նպատակով վճիռ է կայացնում, մեկ է այդ դատավորն անձեռնամխելի է»․-ասաց Խառատյանը, ավելացնելով, որ դա նվաստատուցիչ վերաբերմունք է սեփական դատական համարգի նկատմամբ։
Կարեն Քոչարյանը համաձայնեց Խառատյանի բոլոր պնդումներին, միայն ավելացրեց՝ ՀՀԿ-ն ուտում է այն ճաշը, ինչը եփել է, բայց դա չի նշանակում, որ ՔՊ-ն պետք է շարունակի ուտել։
Ասուլիսում հատկանշական է Կարեն Քոչարյանի հայտարարությունն այն մասին, թե ինչպես է տարիներ առաջ Մանվել Գրիգորյանի եղբորորդին ցանկացել խլել իրենց ընտանիքի ունեցվածքը։ Քոչարյանն ասաց, որ չի պատրաստվում այդ գործին ընթացք տալ։