00:00:00

Արմավիրում ցուցում են տվել քվեարկել Արծվիկ Մինասյանի օգտին, սակայն երբ անձը չի քվեարկել, նրան ազատել են աշխատանքից. Հարուցվել է քրեական գործ

16:52, 11 դեկտեմբեր 2018

Արմավիր քաղաքի բնակչուհին դեկտեմբերի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչույթունում բացատրություն է տվել այն մասին, որ աշխատելով իր բնակության վայրում գտնվող սննդի օբյեկտներից մեկում, իր տնօրենից ցուցում է ստացել դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի օգտին: Այն բանից հետո, երբ տնօրենը տեղեկացել է տվյալ թեկնածուին չընտրելու մասին, ըստ քաղաքացու տված բացատրության, իրեն ազատել են աշխատանքից: Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը, որի մասին անձը հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործության բացահայտելուն»: Քրեական գործով նախաքննություն իրականցնելու համար գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Aysor.am-ի խիստ հավաստի աղբյուրները հայտնում են, որ կնոջը ցուցում են տվել քվեարկել Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության կողմից Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում առաջադրված դաշնակցական Արծվիկ Մինասյանի օգտին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր