00:00:00

Բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ Վանեցյանը»

15:51, 11 դեկտեմբեր 2018

Խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո մամուլում լայնորեն շրջանառվում է  այն տեղեկությունը, որ ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել ՀՀ փոխվարչապետ: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լուր առա, թե Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ: Սա բացարձակ անընդունելի բան է, բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ Վանեցյանը, ոչ մեկը ԱԱԾ, ոստիկանական, ՀՔԾ եւ այլ իրավապահ համակարգերից չեն կարող լինել նոր Հայաստանի փոխվարչապետ: Տեխնիկապես թեպետ կարող են, սակայն երկրի կառավարմանը բացարձակ նոր բովանդակություն է պետք եւ ոչ թե հայացք դեպի ետ: Սա կարծում եմ էական բացասական շրջադարձ է լինելու դեպի ետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր