00:00:00

ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ

14:50, 11 դեկտեմբեր 2018

Եվրամիությունը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր քայլ է համարում երկրում ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Մայա Կոսիյանչիչի հայտարարության մեջ: «Ինչպես նշվում է Միջազգային դիտորդական առաքելության հայտարարության մեջ՝ այս ընտրություններն անց են կացվել` «հարգելով հիմնարար ազատությունները և վայելել են լայն հանրության վստահությունը, ինչը պետք է պահպանվի առաջիկա ընտրական բարեփոխումների ժամանակ»: Եվրամիությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական ու բարգավաճ ապագային»,- ասվում է հայտարարության մեջ: ԵՄ-ն ակնկալում է շարունակել ջանքերը՝ հանուն երկրի ապագա ժողովրդավարացման ու արդիականացման: «Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ՝ խորացնելու մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունները՝ հիմնված ԵՄ- Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հանձնառությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր