00:00:00

Մեսսին քննարկել է Արգենտինայի հավաքական վերադառնալու հարցը

03:52, 11 դեկտեմբեր 2018 Սպորտ

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան հանդիպել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ և քննարկել նրա՝ ազգային ընտրանի վերադառնալու հարցը։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։ Տապիայի և Մեսսիի հանդիպումը կայացել է Մադրիդում՝ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Ռիվեր Փլեյթ»-«Բոկա Խունիորս» (3-1) հանդիպման ժամանակ և տևել է ընդամենը մի քանի րոպե։ Զրույցի մանրամասները հայտնի չեն, սակայն հաղորդվում է, որ Տապիան ցանկություն է հայտնել եկող տարի Մեսսիին կրկին տեսնել հավաքականում։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո Լիոնել Մեսսին հայտարարեց, որ ժամանակավորապես հեռանում է Արգենտինայի հավաքականից, իսկ վերադարձի ժամկետները չհստակեցվեցին։ Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է․ ազգային ընտրանու կազմում անցկացրած 128 խաղում 31-ամյա ֆուտբոլիստը 65 գոլ է խփել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր