00:00:00

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի նախնական եզրակացությունները 2018 թ․ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ

03:30, 11 դեկտեմբեր 2018

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացնում է նախնական եզրակացությունները 2018 թ․ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ:
Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Անկախ դիտորդ» դաշինքի շուրջ 90 դիտորդներ 2018 թ․ նոյեմբերի 26-ից իրականացնում են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզչության և քվեարկության նախապատրաստման ու անցկացման երկարաժամկետ դիտարկում ՀՀ ողջ տարածքում։ Զանգվածային լրատվության միջոցների մոնիթորինգ իրականացրել է 10 դիտորդ։ Իսկ դեկտեմբերի 9-ին շուրջ 800 դիտորդ իրականացրել է քվեարկության դիտարկում Հանրապետության բոլոր ընտրական տարածքների բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում և 300 տեղամասում (տեղամասերի 15 %): Երկարաժամկետ դիտարկումը շարունակվում է և կամփոփվի քվեարկության ավարտից հետո, սակայն նախնական դիտարկումներն արդեն իսկ ակնհայտ են դարձնում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման և անցկացման ակնհայտ բարելավումը, որի հիմքում, ըստ էության, ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման քաղաքական կամքն է։ Ամբողջական փաստաթուղթը այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր