00:00:00

Արցախի առաջատար քաղաքական ուժը շնորհավորական ուղերձ է հղել «Իմ քայլը» դաշինքին

01:54, 11 դեկտեմբեր 2018

Արցախի առաջատար քաղաքական ուժ հանդիսացող «Ազատ հայրենիք» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել «Իմ քայլը» դաշինքին՝ ԱԺ ընտրություններում համոզիչ հաղթանակ արձանագրելու կապակցությամբ:
 Կուսակցության մամլո ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ ասվում է.
««Ազատ հայրենիք» կուսակցությունը շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին և իշխանություններին՝ դեկտեմբերի 9-ին միջազգային չափանիշներին համապատասխան, ազատ և օրինական արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և կայացման կապակցությամբ, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքին և այդ քաղաքական ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ համոզիչ հաղթանակ արձանագրելու առթիվ:
Այդ են վկայում այս օրերին ՀՀ-ում գտնվող ինչպես միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելությունների, այնպես էլ մեր կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավորների տեսակետները:
Այս ընտրությունները կարևոր քայլ էին ՀՀ պետականության ամրապնդման ճանապարհին և մեկ անգամ ևս վերահաստատեցին ՀՀ իշխանությունների՝ ժողովրդավարական բարեփոխումներին հավատարիմ լինելու կամքը: Համոզված ենք, որ նորընտիր Ազգային ժողովը կնպաստի արհեստավարժ կառավարության ձևավորմանը և նոր որակ կհաղորդի օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Վստահ ենք, որ համազգային օրակարգի հարցերը մշտապես կգտնվեն ՀՀ Օրենսդիր մարմնի աշխատանքի տիրույթում՝ ի շահ և ի բարօրություն հայկական երկու պետականությունների և աշխարհասփյուռ հայության»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր