00:00:00

KIA Rio ավտոմեքենան գտավ իր տիրոջը․ «Օտ Մարտինա» ընկերությունն ամփոփեց ամիսներ տևած խաղարկության արդյունքները

01:39, 11 դեկտեմբեր 2018 Ֆոտոշարք

Ուրախ երաժշտություն, լուսային հետաքրքիր լուծումներ և իհարկե բազմատեսակ շահումներ․ սպառողներին այսպիսի անակնկալ էր մատուցել «Մարտին Սթար» ընկերությունը, որը ներկայացնում է հայտնի «Օտ Մարտինա» արևածաղիկները, չիպսերն ու պահածոները։ Ընկերությունը 2018թ․ մայիսից իրականացնում է հետաքրքիր նախագիծ՝ ակնթարթային շահումներ (բաժակ, գնդակ, բարձրախոս, ֆեն, արդուկ, բլենդեր, թեյնիկ, մսաղաց, փոշեկուլ, հեծանիվ, ինքնագնաց, հեռախոս, Iphone  6) և ավտոմեքենայի խաղարկության գրանցում, որոնք մարդիկ գտնում էին արևածաղկի և դդմի սերմերի տուփերից: Այս ամիսների ընթացքում ավելի քան հազարավոր անձինք շահել են տարբեր մրցանակներ, սակայն անակնկալներն այսքանով չէին ավարտվել և դեկտեմբերի 10-ին, ընկերության գրասենյակի հարակից տարածքում տեղի ունեցավ մեծ շոու ծրագիր և խաղարկություն՝ մսաղաց, փոշեկուլ, հեծանիվ, Iphone 6,  հեռուստացույց,  Iphone X, ուղևորություն դեպի Դուբայ 2 անձի համար 01.01-06.01.2019։ Իսկ Մարի Հարությունյանին բախտ վիճակվեց շահել խաղարկության գլխավոր մրցանակը՝ KIA Rio ավտոմեքենան։ Խաղարկության ընթացքում շահումներն իրականացվեցին պատահականության սկզբունքով՝ համարակալված կտրոնները հանվեցին վիճակախաղի թմբուկից:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30