00:00:00

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

21:07, 10 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան այցելած մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչների: Զոհրաբ Մնացականյանը և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները գոհունակությամբ նշեցին, որ խորհրդարանական ընտրություններն այս տարի աչքի ընկան ընտրական գործընթացի կազմակերպման և անցկացման առավել բարձր մակարդակով։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ կայացած ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու  իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերը մեծապես նպաստում են քաղաքացիական հասարակության կայացմանը և ամուր հիմք են հանդիսանում երկրի անվտանգությունը երաշխավորելու առումով։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ ընտրությունների արդյունքները վերահաստատեցին ժողովրդի կողմից տրված լայն մանդատը և վստահությունը գործող կառավարության հանդեպ, որը չափազանց ոգևորիչ և պարտավորեցնող է։ Այս համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին նաև կանանց մասնակցությունը և դերակատարությունն ընտրական գործընթացում։ Զրուցակիցները կարևորեցին ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ հետագա փոխգործակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր