ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոր խորհրդարանում կունենա 18 պատգամավոր, որից 9-ը ընտրվում են տարածքային ցուցակներով, եւս 9-ը համապետական ցուցակով:
Նշենք, որ նոր խորհրդարանը կազմված է լինելու 132 պատգամավորից: Նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն 26 պատգամավոր, «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավոր:
Ստորեւ ներկայացնում ենք, թե «Լուսավոր Հայաստանից» ովքեր են դառնալու պատգամավոր ռեյտինգային ընտրակարգով:
Նշենք, որ 5-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ եւ 13-րդ ընտրական տարածքներից կուսակցության ոչ մի թեկնածու չի ընտրվել, փոխարենը Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրական տարածքից երկու պատգամավոր է ընտրվել։
Թիվ 1, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն
Գուրգեն Բաղդասարյան - 1223
Թիվ 2, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն
Գեւորգ Գորգիսյան – 1672
Թիվ 3, Մալաթիա–Սեբաստիա, Շենգավիթ
Էդմոն Մարուքյան - 4450
Թիվ 4, Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն
Մանե Թանդիլյան - 3636
Թիվ 6, Արմավիր
Էդվարդ Անդրեասյան - 1915
Թիվ 8, Գեղարքունիք
Ռուբիկ Ստեփանյան - 897
Թիվ 9, Լոռի
Քրիստ Մարուքյան - 2041
Տարոն Սիմոնյան - 1361
Թիվ 11, Շիրակ
Սարիկ Մինասյան – 1963
Իսկ ահա «Լուսավոր Հայաստանի» համապետական ցուցակից նախնական տվյալներով, պատգամավոր կդառնան հետեւյալ թեկնածուները.
1. Բաբաջանյան Արման
2. Խաչատրյան Արկադի
3. Սամսոնյան Անի
4. Բաբայան Հարություն
5. Եղիազարյան Արմեն
6. Կոստանյան Աննա
7. Սիմոնյան Կարեն
8. Գրիգորյան Սրբուհի
9. Ալեքսանյան Սարգիս
Նշենք, որ այս ցանկը նախնական է, քանի որ կարող են լինել ինքնաբացարկ հայտնողներ, կամ որոշ թեկնածուներ կնախընտրեն աշխատել գործադիրում։