00:00:00

ԱԺ ընտրությունները դարձան կարեւոր հանգրվան ՀՀ–ում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների. Գարեգին Բ

20:23, 10 դեկտեմբեր 2018

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով։ Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հայրենի մեր երկրում տարվույս դեկտեմբեր 9-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ դառնալով կարեւոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների: Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես եւ կուսակցություններին, որ ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցումով մասնակցություն բերեցին խորհրդարանական ընտրություններին:  Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք արժանացան մեր ժողովրդի վստահությանը՝ պատասխանատվություն ստանձնելով մեր երկրի ապագայի համար: Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգեւի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին՝ հանուն մեր Հայրենիքի առավել զորացման եւ բարօր ապագայի կերտման: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, ինչպես միշտ, իր ջանքերն է բերելու ի խնդիր մեր պետականության ամրապնդման, ազգային համերաշխության զորացման եւ ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարման: Տիրոջ շնորհը, սերը եւ ողորմությունը թող լինի մեր ժողովրդի հետ ի Հայաստան եւ ի Սփյուռս այժմ եւ միշտ եւ հավիտյանս. Ամեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր