00:00:00

Միջազգային մամուլն արձանագրել է Նիկոլ Փաշինյանի համոզիչ հաղթանակը խորհրդարանական ընտրություններում

18:34, 10 դեկտեմբեր 2018

Ամբողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո կրկին իրենց ուշադրությունը սևեռեցին Հայաստանի վրա: «Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամրապնդեց իր իշխանությունն այն բանից հետո, ինչ իր ղեկավարած քաղաքական ուժը հաղթանակ տոնեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է բրիտանական The Guardian-ը: Պարբերականը մեջբերել է ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «Հայաստանի քաղաքացիները խորհրդարանում կազմել են հեղափոխական մեծամասնություն»: Sputnik News-ը նշել է, որ նախկին իշխող ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջին անգամ ձախողել է հաղթահարել 5 տոկոսանոց նախընտրական շեմը՝ անցնելու խորհրդարան՝ հավաքելով ընդամենը 4.7 տոկոս ձայն: «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի դաշինքը հեշտորեն հաղթել է խորհրդարանական ընտրություններում»,- գրել է Reuters-ը: Իսկ Euronews-ը, արձանագրելով, որ «Իմ քայլը« դաշինքը ստացել է ձայների 70.43 տոկոսը, նշել է. «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը տոտալ հաղթանակ է տանում»: ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստանում հավատարմագրվել էր 40 օտարերկրյա լրատվամիջոցի ավելի քան 80 լրագրող: Նրանք սկսել էին լուսաբանել ընտրությունները դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր